Մեսսին իր հերթական ռեկորդը գրանցեց
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական ռեկորդը գրանցեց իր հաշվին: Արգենտինացի խաղացողը Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում երկու գնդակ ուղարկեց «Ռայո Վալեկանո»-ի դարպասը և կատալոնյան ակումբի կազմում մասնակցած բոլոր մրցաշարերում խփեց իր 337-րդ գոլը: Այդ ցուցանիշով իսպանական ակումբներում հանդես եկած ֆուտբոլիստների շարքում Մեսսին դարձավ լավագույն խաղացողը:
Հիշեցնենք, որ արգենտինացին «Բարսելոնա»-ի հիմնական կազմում հանդես է գալիս 2004 թվականից: Իսպանական Պրիմերայում նա անցկացրել է 263 խաղ, որոնցում խփել է 228 գոլ:


