Արթուր Սերոբյանը հեռացավ Շերիֆից
Տիրասպոլի «Շերիֆը» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամ խզել են վարձակալության պայմանագիրը։ Այս մասին հայտնում է մոլդովական ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա ֆուտբոլիստը «Շերիֆին» միացել էր անցած ձմռանը և կես տարում դարձել էր թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նրա հաշվին կա 25 պաշտոնական հանդիպում, 4 խփած գնդակ և 6 գոլային փոխանցում։
Այժմ Սերոբյանը վերադառնում է «Արարատ-Արմենիա», որին պատկանում են ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։