Սենիկ Սերոբյանը՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությւոնում հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ 74 կգ քաշային Արարատ Սարգսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությւոնը մեկնարկել է մայիսի 1-ին և կավարտվի մայիսի 9-ին, Թեհրանում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: