6827 դիտում
17:52 05-12-2017
Հակոբ Սերոբյանը՝ մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահի ու Բաքվում կայանալիք մրցաշարերի մասին
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դեկտեմբերի 1-ից 2-ը Խորվաթիայում մասնակցել է մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի (UEG) 27-րդ համաժողովին, որտեղ կայացել են ընտրություններ:
UEG-ի նախագահ ընտրվել է ադրբեջանցի Ֆայիդ Գայիբովը, որը ստացել է 28 ձայն:
Քվեարկությանը մասնակցել են եվրոպական 50 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հակոբ Սերոբյանը պատմել է համաժողովի մանրամասների մասին.
«Գերտերությունները կողմ չէին ադրբեջանցի թեկնածուին, ինչպես և մենք: Ես քվեարկել եմ նախագահի մյուս թեկնածուի՝ սլովենացի Էդվարդ Կոլարի օգտին, որը սպորտային մարմնամարզության մասնագետ է, օլիմպիական խաղերի չեմպիոնի մարզիչ և շատ ավելի լավ կարող է ղեկավարել կառույցը: Ցավոք, նա ստացավ 20 ձայն:
Գայիբովը նույնիսկ ցածրակարգ մարմնամարզիկ չի եղել: Նրա ելույթը միայն փողերի մասին էր:
Ընտրվեցին նաև փոխնախագահներ, գործադիր մարմնի անդամներ: Նրանց մեծամասնությունը կողմ չէ Գայիբովին: Ադրբեջանցուն դեմ էր նաև Ռուսաստանը: Ռուսները շատ բարձրակարգ մասնագետներ ունեն, որոնք հասկանում են՝ ում և ինչու է պետք ընտրել:
Առաջին հերթին մեզ համար վատն այն է, որ Բաքվում անցկացվելու են կարևոր մրցումներ: Ադրբեջանում լինելու է 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի որակավորման միակ մրցաշարը: Գործադիր մարմնի ներկայացուցիչներին հերթով ասել եմ, որ մենք հավանաբար չենք կարողանա Բաքու գնալ և սպիտակ քարտի կարիք ունենք:
Նրանք սկզբից քմծիծաղ տվեցին, ասելով՝ մի՞թե դուք ուղեգիր նվաճելու խնդիր ունեք: Հետո հասկացան, որ խնդիրը ոչ թե վարկանիշն է, այլ Ադրբեջանը: Նրանք շատ մտահոգվեցին այդ հարցով:
Բոլորը գիտեն, որ հայ մարմնամարզիկներն ուժեղ են և կարող են ուղեգիր ձեռք բերել: Ես նրանց ասել եմ՝ Գլազգոյում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը կտեսնեն մեր տղայի արդյունքը:
Սպիտակ քարտի համար մենք վերջնական կխորհրդակցենք եվրոպական ֆեդերացիայի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ ինչպես և ում դիմել: Հետո ՀԱՕԿ-ի ու Սպորտի և երիտասարդության նախարարության հետ կորոշենք՝ ինչ անել:
Մեր մյուս խնդիրը 2020 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է, որը նույնպես անցկացվելու է Բաքվում: Մենք ունենք 2002 թ. ծնված տղաներ, որոնք այդ ժամանակ կլինեն 18 տարեկան՝ զինակոչային տարիքի: Այդ առաջնությունում ցույց տված արդյունքներից մեծապես կարող է կախված լինել նրանց մարզական կարիերայի շարունակությունը:
Այլ երկրում անցկացվող մրցաշարերում եվրոպական ֆեդերացիայի նորընտիր նախագահը կարծում եմ չի կարողանա միջամտել: Դրա համար մեր մարզիկները պետք է մի աստիճան բարձր լինեն մյուսներից»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Նմանատիպ նյութեր
3634 դիտում
21:04 04-02-2022
Նատալյա Ռոտենբերգը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ
Այս բաժնից
1702 դիտում
20:41 21-11-2024
Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ
1696 դիտում
19:12 21-11-2024
Նոյեմբերի 24-ին կկայանա Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը
1576 դիտում
18:52 21-11-2024
Շանթ Խաչատրյանը եզրափակչի ուղեգիր է նվաճել