211652_close_icon

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է ընդլայնվել․ կառույցում նոր ձևաչափ են մտածել

views-count769 դիտում article-date 20:15 14-08-2025
Վերջին տարիներին ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն զբաղված են եղել մրցաշարերի՝ եվրագավաթների և աշխարհի ակումբային առաջնության ընդլայնմամբ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է լինել հաջորդը, որում կկիրառվի ընդլայնված ձևաչափ։ Ըստ The Telegraph-ի՝ մեկ խաղով անցկացվող ներկայիս ձևաչափը կարող է վերափոխվել մինի-մրցաշարի՝ չորս թիմի մասնակցությամբ եզրափակիչ փուլով։

Թե ինչպես է նախատեսվում որոշել ևս երկու մասնակից թիմի անունները, դեռևս հստակ չէ։ Տրամաբանական է, որ Կոնֆերենցիայի լիգայի հաղթողը կմիանա Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթողներին։ Իսկ ո՞վ կլինի չորրորդ թիմը՝ առայժմ մնում է առեղծված։

Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ թարմացված ձևաչափով ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է անցկացվել Եվրոպայից դուրս՝ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում։

Նմանատիպ նյութեր