211652_close_icon
views-count1457 դիտում article-date 19:43 05-11-2021

Եթե դու քո ազգային շահն առաջ տանել չես կարող, ցանկացած ձևաչափ, այն էլ նոր, դառնում է պրոբլեմատիկ. Աշոտյանը՝ 3+3-ի մասին

Ցանկացած ձևաչափ տեսականորեն լավն է, եթե ներառում է քո ազգային շահը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության քննարկվող ձևաչափի՝ «3+3» հարթակի նպատակահարմարության մասին հարցին, հայտնում է News.am-ը։

Նա ընդգծեց, որ այն պարագայում, երբ պետությունն ի զորու չէ առաջ տանել իր շահը, ինչ ձևաչափում էլ ներկայացված լինի, նոր խնդիրներ է ունենալու։

 «Եթե դու քո ազգային շահն առաջ տանել չես կարող, ցանկացած ձևաչափ, այն էլ նոր, դառնում է պրոբլեմատիկ, առավել ևս, եթե այդ ձևաչափի մեջ են երկու ախոյան՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի։ Այս ամենը դառնում է էլ ավելի պրոբլեմատիկ, երբ հասկանում ես, որ այդ ձևաչափի մեջ ներգրավված ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, գործող իշխանությունները չեն կարողացել ապահովել բովանդակային համագործակցության այնպիսի մակարդակ, որ եթե հայերը չեն կարողանում իրենց շահն առաջ տանել, ապա գոնե Ռուսաստանն այն ամբողջությամբ տանի։ Այս դեպքում «3+3» ձևաչափը Նիկոլի օրոք՝ ՌԴ-ի հետ սխալ հարաբերություններով, Ադրբեջանի և Թուրքիայի ներառմամբ, ճի՞շտ է, թե՞ ոչ։ Ես կասեի՝ ճիշտ է, եթե վստահ լինեի, որ մեր ազգային շահը ներառված է և Հայաստանը ներկայացնում է մեկ այլ առաջնորդ, մեկ այլ ղեկավար, որն, օրինակ, ՌԴ-ի հետ կարողացել է հարաբերություններ կառուցել ոչ թե սողալու, այլ՝ թռչելու տրամաբանության մեջ», - նշեց Աշոտյանը։

 Նա մեկ այլ կարևոր գործոն էլ առանձնացրեց՝ մատնանշելով տարածաշրջանային հարևան Վրաստանի օրինակը։

«Նայեք քարտեզին․ «3+3»-ը թերի պրոյեկտ է, ամբողջական չէ, որովհետև բացի Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից, Հարավային Կովկասում կա ևս 3-ը ՝ ԼՂՀ, Աբխազիա, Հարավային Օսեթիա։ Այս 3-ը չկան «3+3»-ի մեջ, և քանի որ չկան, Վրաստանը վարանում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի մասով, իսկ Հայաստանը, հայ ժողովուրդն առնվազն բոլոր հիմքերն ունի՝ վարանելու ԼՂՀ-ի մասով», - շեշտեց Արմեն Աշոտյանը։

Նմանատիպ նյութեր