44702 դիտում
15:00 28-04-2021
Արաբկիր վարչական շրջանի բնակիչները տարակուսած ասում էին. «Հետաքրքիր է, թույլտվություն տվողը մարմնի ո՞ր մասով է մտածել, ինչո՞ւ չեն մտածել անվտանգության մասին».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 51 փողոց հ.3/1 հասցեի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, թե ինչպե՞ս կարող էր Երևանի քաղաքապետարանը 20-ից ավելի հարկ ունեցող բազմաբնակարանային շենքի կառուցման թույլտվություն տալ՝ հաշվի չառնելով ոչ մի անվտանգության պահպանման կանոններ։
Այսօր՝ ապրիլի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ուզում ենք իմանալ՝ Երևանի քաղաքապետարանը, որ էս թույլտվությունը տվել ա, մարմնի ո՞ր մասով ա մտածել։ Էդ 20-22 հարկանի շենքը, որ սարքեն, գոնե մտածե՞լ են բնակիչների անվտանգության մասին։ Աստված չանի, արտակարգ դեպք լինի՝ ասենք՝ հրդեհ, հրշեջ ու շտապօգնության ավտոմեքենաները ո՞նց են ազատ տեղաշարժվելու։ Ժամանած հրշեջ-փրկարարները ո՞նց են տարհանելու բնակիչներին։ Էլ չենք խոսում այն մասին, որ շենքի համար փորված հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչներիս համար։ Մի հատ կիսատ-պռատ ճանապարհ ունեինք, էն էլ արդեն ճաքեր է տվել ու էդ հատվածով ամեն օր անցնում ենք խաչակնքվելով, որ վատ բան չպատահի։ Անգամ էդ ճաքերն ու հսկայական տեխնիկայի աշխատացնելու ժամանակ մի քանի տներ ու շենքեր նենց են դղրդում, ասես երկրաշարժ լինի։
Մենք գիտենք, որ թույլտվությունը քաղաքապետարանն է տալիս, թաղապետարանն անզոր է, թաղապետարանի ձեռքից այդ լծակները վերցրել են։ Հիմա չգիտենք էլ՝ օգուտ կտա՞, եթե դիմենք Երևանի՝ չակերտավոր ասած՝ «կարգին» քաղաքապետին։ Մենք ուրախ ենք, որ նոր շենքեր են կառուցվում, կողմ ենք Երևանը զարգացնելուն, այդ թվում՝ շինարարական բնագավառում, բայց որ էս տեսակ պետք է զարգացնեն, ավելի լավ է՝ ոչինչ չանեն։ Երևանից դուրս էնքան ամայի տարածքներ կան, կարային էնտեղ կառուցեին, համ մայրաքաղաքի սահմանները կմեծանար, համ էլ հաստատ ավելի անվտանգ կլիներ, քան էստեղ, որ կառուցելուց հետո հետո ենք մեր մաշկի վրա զգալու, թե ինչ սխալ տեղ են ընտրել։ Հետաքրքիր է՝ ո՞ւր է նայել Երևանի ճարտարապետը, երբ նման թույլտվություն է տվել։ Երևի, չեն էլ բարեհաճել գան, տեղում տարածքն ուսումնասիրեն։ Թուղթ ա, տվել են, առանց նայելու ստորագրել են։ Մենք այդ կարծիքին ենք»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կառուցապատողը «ՎԻՍ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ «Կվադրա կապիտալ» ՍՊԸ-ն, լիցենզիա՝ ՔՊԼ 17439, նախագաիծը՝ «ԼՎՔ» ՍՊԸ, Լիցենիզա՝ 14933, Շինթուլտվւթյուն՝ N01/18-120584-506, 05/04/2021,շինարարության սկիզբը՝ 10/04/2021, շինարարության ավարտը՝ 30.05.2023։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14564 դիտում
15:33 16-11-2014
Ինչո ՞ւ էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը կիրակի օրով այցելել «Արաբկիր-Կամար» ՓԲԸ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ