211652_close_icon
views-count1081 դիտում article-date 20:15 12-08-2025

Կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Օգոստոսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջեգրատեսչական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Նիստի ընթացքում քննարկվել են գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործող ընկերությունների գործունեության արդյունքները, ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հետագա գործունեության հարցին։

Նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել են հանձնարարականներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր