211652_close_icon
views-count1260 դիտում article-date 17:05 08-12-2014

Վարշավայում կայացել է տնտեսական գործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը

Դեկտեմբերի 3-ից 4-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, լեհական կողմի համանախագահը` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում ներկայացվել է երկու երկրների տնտեսական վիճակը, 3-րդ նիստի որոշումների ընթացքը, քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները: Հանձնաժողովի անդամները քննարկել են նաև Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության, մաքսային, էներգետիկայի` մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, դեղագործության, զբոսաշրջության, տրանսպորտի, մշակույթի, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Նիստում նշվել է,որ տարեցտարի հայ–լեհական կապերը սերտանում են, սակայն անհրաժեշտ է ջանքեր գործադրել առկա հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար: Նպատակն իրագործելուն է միտված ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կազմակերպել համատեղ գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ, որոնք ևս կնպաստեն երկկողմ գործարար կապերի զարգացմանը: Արծարծվել են նաև Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ առնչվող հարցեր,մասնավորապես նոր իրավիճակում հայ-լեհական գործակցության հեռանկարները: Նիստի արդյունքում ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի արձանագրությունը, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր