1561 դիտում
16:41 16-12-2014
Կայացել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը
2014թ. դեկտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարությունում անցկացվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակում միջանկյալ նիստ` ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների և այլ համապատասխան իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ` դեսպան Ջոն ՀեՖերնի գլխավորությամբ:
Ողջունելով մասնակիցներին` ֆինանսների նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և էապես կարևորում է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մարկարդակը և հետաքրքված է ընդլայնել համագործակցության ոլորտների շրջանակը. «Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկկողմ ակտիվ համագործակցության համատեքստում արձանագրված ձեռքբերումների համար՝ մուտքի արտոնագրի դյուրացման և ազատականացման գործընթացում, ինչը կնպաստի երկու պետությունների միջև համագործացության սերտացմանը: Բարձր եմ գնահատում նաև ամերիկյան կողմի` երկու պետությունների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորության հարցում դիրքորոշման վերանայումը: Վստահ եմ, որ համաձայնագրի ստորագրումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերություններում նոր ու բարենպաստ միջավայրի ստեղծման համար»: Նախարարը կարևորել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ ձևավորված ակտիվ, փոխշահավետ և արդյունավետ փոխհամագործակցությունն, ինչպես նաև կարևորագույն ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ՀՀ-ին ցուցաբերվող օժանդակությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով` հայ-ամերիկայն միջկառավարական հանձնաձողովը երկարատև համագործակցության կարևորագուն հարթակներից է դարձել և կշարունակի այդպիսինն մնալ:
Կողմերը, նախորդ շաբաթ հայտարարված արտոնագրային ռեժիմի հետ կապված փոխհամաձայնությանն անդրադառնալուց բացի, քննարկել են նաև 2013թ. նիստի արդյունքում ստորագրված Գործողությունների ծրագրում ամրագրված մյուս կետերի կատարման ընթացքը: Հայկական կողմը, ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես ընդգծել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման, մաքսային ընթացակարգերի պարզեցման, Հարկային օրենսգրքի ստեղծմանն ուղղված աշխատանքերը, էներգետիկայի ոլորտում` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով վերջերս կնքված վարկային համաձայնագրի կարևորությունը:
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել Մեծամորի ատոմակայանին տրամադրվող ԱՄՆ աջակցության, մեր երկրում ջրավազանների կառավարման հարցերի շուրջ. Հայաստանը պատրաստակամություն է հայտնել է մինչև 2015 թվականի սեպտեմբերը բարելավել ջրի կառավարման մասին օրենսդրությունը:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանը` հստակեցնելով 2015թ. գարնանը նախատեսված Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկման շրջանակները` ներառյալ հնարավոր երկկողմ համաձայնագրերի կնքումը, որոնք կարող են խորացնել տնտեսական ու առևտրային կապերը երկու երկրների միջև:
Նմանատիպ նյութեր
1260 դիտում
17:05 08-12-2014
Վարշավայում կայացել է տնտեսական գործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը
Այս բաժնից
922 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
958 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի