Հակասանիտարական ու խոլերայի վտանգ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում. կեղտաջրերը նկուղներից ու դիտահորերից լցվում են շենքերի բակեր, իսկ Էջմիածնի քաղաքապետարանն ու «Վեոլիա Ջուրը» ջայլամի կեցվածք են ընդունել․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, ինչ Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 23 շենքի բնակիչները ապրում են գարշահոտ և հակասանիտարական վիճակում։
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին.
«Մեկ ամիս է՝ նկուղներից և դրսում տեղադրված դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս, լցվում հողամասեր ու բակեր՝ այդ կերպ հակասանիտարական վիճակ ստեղծելով։ Էլ չենք ասում, որ գարշահոտը զգացվում է 200-300 մետր հեռավորությունից։
Բազմաթիվ անգամ դիմել ենք Էջմիածնի քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր» ընկերություն, մեր համատիրություն, սակայն մեկը մյուսի վրա է գցում խնդիրը։
Վճարումները մինչև վերջերս շենքի բնակիչները կանոնավոր կատարել են, բայց հիմա որոշել ենք այլևս վճարումներ չանելու, քանի որ ստացվում է՝ մեր հաշվին Էջմիածնի քաղաքապետարանում և «Վեոլիա Ջուր»-ում իրենց «թափաններն» են լցնում։
Ամառվա այս տապին էդ կեղտի հոտի պատճառով մոծակ ու մժեղ է լցվում մեր տները, դուռ ու լուսամուտ չենք համարձակվում բացել։
Ամոթն էլ լավ բան է։
Ասում են՝ Էջմիածինը կամաց-կամաց նմանվում է եվրոպական երկրի, բայց եվրոպական ամենախուլ գյուղում անգամ նման պատկերի չես հանդիպի, իսկ մեզ մոտ՝ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում կեղտը դուրս է եկել ու տարածվում է մի ամբողջ թաղամաս, իսկ պատկան մարմինները առաջնորդվում են ջայլամի կեցվածքով։
Որոշել ենք, եթե առաջիկա օրերին խնդիրը չլուծվի, քննարկելու ենք Երևան-Էջմիածին ճանապարհը փակելու մասին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդիրը ոչ միայն թիվ 23 շենքի հետ է կապված, այլ նաև հարևան շենքերի ու բակերի, քանի որ հոտը մի քանի շենքերից անգամ զգացվում է։
Ու Էջմիածնի քաղաքապետարանն ու «Վեոլիա Ջուրը», ինչպես նաև տեղի համատիրությունը պետք է հրատապ կարգավորեն խնդիրը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։