211652_close_icon

Հակասանիտարական ու խոլերայի վտանգ՝ Փարաքարում. կեղտաջրերը մի քանի տարի է՝ գրավել են գլխավոր փողոցը, իսկ Արմավիրի մարզպետարանը, Փարաքարի համայնքապետարանը ու «Վեոլիա ջուրը» ջայլամի կեցվածք են ընդունել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count33196 դիտում article-date 14:37 28-02-2025
Տևական ժամանակ է՝ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցում տիրում է գարշահոտություն:
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 տարուց ավելի է՝ կեղտաջրերը դուրս են գալիս և ողողում  են ողջ փողոցը՝ լցվելով անգամ բնակիչների տներ: 
 
Ֆոտոլրագրողի հետ զրուցյում բնակիչներն ասում էին. 
 
«2 տարի է՝ Արմավիրի մարզպետարանը, Փարաքարի համայնքապեատարանը, «Վեոլիա ջուր»-ը ջայլամի կեցվածք են ընդունել, չեն փորձում կամ չեն էլ ցանկանում այս հակասանիտարական վիճակը վերացնել:
 
1-2 անգամ խնդիրը փորձել է լուծել Փարաքարի նախկին համայնքապետերից Դավիթ Մինասյանը, բայց խնդիրը պետք է լուծվի հիմնովին, ու դա մեր կարծիքով «Վեոլիա ջրի» խնդիրն է: 
 
Ամոթն էլ է լավ բան, ով է տեսել՝ 21-րդ դարում 2 տարուց ավելի նման հականսանիտարական, հակահիգիենիկ վիճակ, ասում  են՝ պայքարում ենք վարակի դեմ, բա սրանից այն կողմ էլ ինչ պետք է լինի, որպեսզի պատկան մարմինները մատը մատին տան ու խնդիրը լուծեն, ամոթ է՝ ամեն անգամ էս պատկերը տեսնելիս էդ պատասխանատուներին եթե նախկինում հայհոյում էինք, հիմա անիծում ենք»: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր