Հիրոշիմայում ոգեկոչում են ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծման 80-րդ տարելիցը
Ճապոնիայի բնակիչները ոգեկոչում են Հիրոշիմայի ատոմային ռմբակոծությանը 80-րդ տարելիցը: ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբը նետվել է 1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան՝ ժամը 8:15-ին։ Պայթյունի առաջացած ջերմությունն ու ճառագայթումը ավերել են քաղաքը, իսկ 1945թ. վերջին այդ հարվածից զոհերի թիվը հասել է 140,000-ի, գրում է nhk.or.jp-ն:
Այս ողբերգությունից փրկվածներից շատերը տառապում են քաղցկեղից և ճառագայթահարման հետ կապված այլ հիվանդություններից։ Այս տարի հիշատակի արարողությանը մասնակցել է մոտ 55,000 մարդ, այդ թվում՝ 120 երկրների և տարածաշրջանների պաշտոնյաներ:
Հիրոշիմայի քաղաքապետ Մացուի Կաձումին Խաղաղության հուշահամալիրի գերեզմանատանը հրապարակել է զոհվածների թարմացված ցուցակը։ Այն այժմ ներառում է 349,246 անուն, այդ թվում՝ 4,940 մարդ, որոնք մահացել են կամ հաստատվել են մահացած վերջին 12 ամիսների ընթացքում։
Ճապոնիայի վարչապետ Իշիբա Շիգերուն նույնպես ելույթ է ունեցել արարողության ժամանակ՝ հայտարարելով իր երկրի հանձնառության մասին՝ առանց միջուկային զենքի աշխարհ ունենալու հարցում։ Ներկայումս ատոմային ռումբի պայթյունը վերապրածների թիվը 100,000-ից էլ քիչ է։
Նրանց միջին տարիքը 86 տարեկանից բարձր է։