Երևանի սրտում՝ Հայաստանի գլխավոր ավտոկայանում, գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը պահպանվում են. քաղաքացիներն ասում էին. «Հույսներս Ջենիֆեր Լոպեսն էր, էն էլ պատկան մարմինները կարմիր կովի նման իրենց կաշին չփոխեցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս տարվա մայիսի 1-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ կենտրոնական ավտոկայանում տիրող հակասաիտարական, գարշահոտ վիճակի մասին:
Երեկ՝ օգոստոսի 4-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիենրից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ովքեր անգործության են մատնված և չեն փորձում պատկան մարմիններին պարտավորեցնել, որպեսզի այս գարշահոտ վիճակը վերացնեն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սա 21-րդ դարն է, Երևանը: Հենց Երևանի սրտում Հայաստանի գլխավոր ավտոկայանում բարդակ վիճակ է տիրում, երբևէ կտեսնես մի երկիր, որտեղ գլխավոր ավտոկայանում նման տեսարանի հանդիպես:
Ամոթն էլ է լավ բան, ասում են՝ տուրիզմ ենք զարգացնում, սա ա՞ ձեր զարգացումը, մնում էր՝ զարտուղի ճանապարհով Ջենիֆեր Լոպեսին խնդրեինք էս ավտոկայանով գնար ու հաստատ պատկան մարմինները 1 ժամվա ընթացքում խնդիրը կվերացնեին, բայց դե նրանց երևի չի հետաքրքրում, որ էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը հղի է վարակի առաջացման վտանգներով:
Ասում են, թե քաղաքային տրանսպորտը պետք է ուղևորներին մաքուր հասցնի տեղ:
Բա ո՞վ է սրա պատախանը տալու, ու սա նոր չէ, երկար տարիների պատմություն ունի ու ոչ էլ խնդիրը լուծվում է, հիմա չգիտենք՝ ով է պատասխանատու:
Խնդիրը պետք է հիմնովին վերացվի ու դա պետք է անեն Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը, ովքեր, չգիտես ինչու, ջայլամի կեցվածք են ընդունել:
Երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Գնել Սանոսյանն էր, մի 2 անգամ նման խնդրի առաջ ենք կանգնել, բայց նրա շնորհիվ հարցը կարգավորվել է, բա էս դեպքում նոր նախարար Դավիթ Խուդաթյանը չի ուզո՞ւմ մի օր դերվիշի կերպարով այցելի այստեղ, ու տեսնի՝ ինչ խայտառակ վիճակ է, մնում է՝ զգուշացնենք, որ եթե խնդիրը չկարգավորվի, դիմելու ենք տարբեր միջոցների, այդ թվում՝ գործադուլի, որովհետև մեզ հաճելի չէ էս պայմաններում կատարել ուղևորափոխադրումներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սիրում է հայտարարել, որ մայրաքաղաքում այնպիսի աշխատանքներ է կատարվում քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների կողմից, որ մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկները զգան, որ գտնվում են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում, որտեղ ոչ միայն անվտանգ է, այլ նաև տիրում է իդեալական մաքրություն։
Զբոսաշրջիկները Հայաստանի մասին կարծիք են կազմում ինչպես «Զվարթնոց» օդանավակայանից, այնպես էլ Կենտրոնական ավտոկայանից, որը ժողովրդի մոտ ավելի շատ հայտնի է «Կիլիկիա»-ի ավտոկայան։
Տևական ժամանակ է՝ ինչ «Կիլիկիա»-ի ավտոկայանում տիրում էր գարշահոտ, հակասանիտարական վիճակ։
Դիտահորերից թափվող կեղտաջրերը ողողում էին ավտոկայանի ողջ տարածքը, ինչի հետևանքով տիրում էր ոչ միայն գարշահոտ, այլ նաև կողքով անքնելիս սրտխառնոց ես ապրում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․
«21-րդ դար ու նման պատկեր։ Ոչ ավել, ոչ պակաս ամենահին մայրաքաղաքացներից մեկի սրտում։ Ում ասես զանգահարել ենք, ոչ մի օգուտ, մարզերից եկող բոլոր տրանսպորտային միջոցների վերջին կանգառն այստեղ է ու հիմա ոչ միայն կեղտաջուրը, այլ նաև հարևանությամբ, տարբեր հատվածներում կուտակված աղբն է առաջինը աչքին զարնում ուղևորի, ինչու չէ նաև զբոսաշրջիկի։
Նախկինում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանին մի քանի անգամ նկատել ենք, որ անակնկալ եկել է ու իր կանտրոլի տակ էր պահում, որպեսզի նման խայտառակ վիճակ չլիներ, մինչ դեռ ներկային նախարար Դավիթ Խուդաթյանը երևի ժամանակ չունի գոնե մեկ անգամ, թեկուզ ձևական այցելի ու հետևություն անի։ Դե Երևանի քաղաքապետարանի մասին էլ խոսք չկա, նրանց երևի չի էլ հուզում այս պատկերը։
Դե «Վեոլիա ջուր»-ն էլ, ինչպես միշտ, մատների արանքով է նայում նման խնդիրների լուծմանը։ Ամոթ է։
Տուրիստները գալու են ու էս պատկերը տեսնելուց հետո ի՞նչ հիշողություններով են վերադառնալու իրենց երկրներ, գոնե հիմա դուրս եկեք ձեր տաքուկ կաբինետներից ու փորձեք խնդիրը լուծել։ Հավատացեք, եթե հրատապ խնդիրը չլուծվի, օրերը տաքանալուն պես ավելի է սրվելու վիճակը։ Մլակներն ու դիտահորերից դուրս եկող կեղտը խոլերիայի բուն են դառնալու»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի