46216 դիտում
21:44 10-12-2014
Արտակարգ դեպք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են. պատկան մարմինները աշխատում են «կարմիր կովի նման». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 19:40-ի սահմանններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 89 շենքի բակում Grand Cherokee մակնիշի 17 ՏՕ 451 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 37-ամյա Իդա Նավասարդյանը բակ մտնելու ժամանակ մեքենայով արգելափակվել է մոտ 40 սմ խորությամբ փոսի մեջ:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կին վարորդին օգնության են հասել շենքի քաղաքացիները և օպերատիվորեն նշված վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 18 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին. «Տևական ժամանակ է՝ պատկան մարմինները ջրագծեր են անցկացնում և փորման աշխատանքները կատարել, վերջացրել են, սակայն նշված փորված հատվածներում, որը անցնում է մոտ 150-200 մետրը, ոչ մի նախազգուշացնող ցուցանակներ և լուսավորման սարքեր տեղադրված չեն, մինչդեռ նրանք պարտավոր են անել այդ ամենը և պետք է լինի նաև ցուցանակ, որտեղ սևով սպիտակի վրա պետք է գրված լինի, թե երբ են սկսել և երբ են ավարտելու և որ կազմակերպությունն է կատարում այդ աշխատանքները: Ճիշտ է, մենք գոհ ենք, որ այդ ամենը արվում է, սակայն բնակիչներին նեղության մեջ գցելու, մարդաբոյ փոսերը շաբաթներով բաց թողնելու հաշվին, ստացվում է, որ Մալաթիայի թաղապետարանի և պատկան մարմինների լավ աշխատանքը վերջում դառնում է հայտնի «կարմիր կովի» պատմությունը, երբ կովը կաթ է տալիս, վերջում տված կաթը աքացի է տալիս և թափում»:
Բնակիչները ասում էին նաև, որ այդ փոսերի համար մի քանի անգամ ահազանգել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, սակայն «սայլը տեղից չի շարժվել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+