Ավտովթար՝ Արարատի մարզում․ Ավշարում բախվել են «Լադա»-ն և «Mitsubishi»-ն․ վերջինը այնուհետև բախվել է կամրջի բետոնե հենասյուներին և հայտնվել կամրջի տակ․ 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Գևորգ Ն․-ի վարած «Լադա» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Ղ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե հենասյուներին և հայտնվել կամրջի տակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանադանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Հարությունյանը և Վրեժ Ապերյանը։
Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։