Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն
Պոկում վարժությունում Ղազարյանը սահմանել է պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Պոկում վարժությունում երրորդ մոտեցմամբ (148 կգ) Ղազարյանը սահմանել է պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ: Պոկում վարժության արդյունքում հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել:
Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրել է 180 կգ կշռող ծանրաձողը` սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում: Ղազարյանը թարմացրել է նաև սեփական ռեկորդը` հրում վարժությունում գլխավերևում պահելով 185 կգ ու 190 կգ: Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է: