211652_close_icon

ՄԻՊ-ը՝ իշխանական թիմի ներկայացուցիչների՝ հոգևորականներին ահաբեկիչ անվանելու մասին

views-count2248 դիտում article-date 13:42 31-07-2025
Ես ի սկզբանե այս հարցով հրապարակային հայտարարություն եմ ունեցել՝ խոսելով անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին, և սա ոչ միայն  այս դեպքի, այլ ցանկացած այլ դեպքի տեսանկյունից կարող է մտահոգիչ լինել: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իշխանական թիմի ներկայացուցիչների՝ հոգևորականներին ահաբեկիչ անվանելուն:

«Առաջին հերթին հասցեավորել եմ իրավապահ մարմինների գործողությունները հարցի հետ կապված, որովհետև շատ կարևոր է նաև հարցին վերաբերելի նրանց զսպվածությունը, օգտագործվող խոսույթը և այլն, բայց կարևոր է նաև, որ մնացյալ դերակատարները այս հանգամանքը հաշվի առնեն», - նշել է ՄԻՊ-ը:

Նա հավելել է, որ մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս նման դեպքերի նվազումը, բայց խնդիրը դեռ ամբողջությամբ չի լուծվել: Մանասյանը հույս է հայտնել, որ հնարավորություն կլինի այն ամբողջությամբ լուծել:

Նմանատիպ նյութեր