211652_close_icon
views-count1210 դիտում article-date 12:11 10-11-2026

Այս համակարգում ամենից կարևոր օղակը մեզ համար եղել և շարունակում է մնալ Աբովյան համայնքի բնակիչը, որի կյանքի որակի և միջավայրի բարելավմանն է ուղղված բոլորիս համատեղ աշխատանքը․ Էդուարդ Բաբայան

Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ․

«Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ, հարգելի՛ ավագանի, գործընկերներ. 

Ջերմորեն շնորհավորում եմ ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի կապակցությամբ:

Արդեն հինգ տարի տեղական ինքնակառավարումը համախմբել է բոլորիս նույն խնդիրների, գաղափարների ու նպատակների շուրջ: Այս համակարգում ամենից կարևոր օղակը մեզ համար եղել և շարունակում է մնալ Աբովյան համայնքի բնակիչը, որի կյանքի որակի և միջավայրի  բարելավմանն է ուղղված բոլորիս համատեղ աշխատանքը: Վստահաբար կարող ենք փաստարկել, որ համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու և բնակիչների համագործակցությամբ վերջին տարիներին Աբովյան համայնքը գրանցել է տեսանելի առաջընթաց ամենատարբեր բնագավառներում:

ՏԻՄ-երի կայացման և արդյունավետ գործունեության հիմքում մեծապես կարևորում եմ պետության օժանդակությունը: Այս առումով ակնառու են Աբովյանի համայնքապետարանի և ՀՀ կառավարության համագործակցությամբ, սուբվենցիոն ծրագրերով  իրականացված մասշտաբային բարեկարգումները, ենթակառուցվածքների ապահովմանն ու արդիականացմանն ուղղված լայնածավալ աշխատանքները: 

Սիրելի՛ բնակիչներ. 

Առաջնորդվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքով, կարևորելով մեր համայնքի անընդհատ զարգացումն ու բարեփոխումը՝ շարունակելու ենք գործել համայնքում առկա հիմնախնդիրները կարգավորելու, բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու ուղղությամբ: 

ՏԻՄ օրվա առիթով կրկին շնորհավորում եմ Աբովյան համայնքի ավագանուն, համայնքապետարանի աշխատակազմին, ՀՈԱԿ-ների աշխատակիցներին և համայնքի սրտացավ բնակիչներին:  

Համատեղ ներուժով շարունակելու ենք առավել բարեկեցիկ ու գրավիչ Աբովյան կառուցելու պատասխանատու գործընթացը»:

Նմանատիպ նյութեր