Ջորջա Մելոնին հայտարարել է պաղեստինյան պետությունը ճանաչելու պատրաստակամության մասին
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է պաղեստինյան պետությունը ճանաչելու պատրաստակամության մասին, սակայն նշել է, որ հակաարդյունավետ է համարում մինչ դրա ստեղծումը նման քայլի դիմելը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նրա խոսքերը վկայակոչում է Jerusalem Post թերթը։
«Ես վճռականորեն աջակցում եմ պաղեստինյան պետությանը, բայց դեմ եմ այն ճանաչելուն` նախքան դրա ստեղծումը»,- լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտարարել է Մելոնին։
Նախօրեին Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ պաղեստինյան պետության ճանաչումը պետք է տեղի ունենա պաղեստինցիների կողմից Իսրայելի ճանաչման հետ միաժամանակ։