211652_close_icon
views-count796 դիտում article-date 14:21 01-03-2025

Մելոնին առաջարկել է ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների արտակարգ գագաթնաժողով անցկացնել

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների արտակարգ գագաթնաժողով անցկացնել:

«Անհրաժեշտ է շտապ գագաթնաժողով ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու դաշնակիցների միջև, որպեսզի անկեղծ խոսենք այն մասին, թե ինչպես ենք մտադիր հաղթահարել այսօրվա լուրջ մարտահրավերները՝ սկսած Ուկրաինայից, որը մենք միասին պաշտպանել ենք վերջին տարիներին: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները»,- ասել է Մելոնին, ապա հավելել, որ Իտալիան մտադիր է այս առաջարկը քննարկել գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր