211652_close_icon

Ես կարողացա տեղափոխվել «Բարսելոնա»․ Ռեշֆորդ

views-count799 դիտում article-date 18:00 24-07-2025
«Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով «Բարսելոնա» տեղափոխված Մարկուս Ռեշֆորդը կատալոնացիների հետ պայմանագիր կնքելուց հետո պատմել է, որ դեռ նախորդ մրցաշրջանում է ցանկացել տեղափոխվել։

«Սկզբից էլ պարզ էր, որ ուզում էի տեղափոխվել «Բարսելոնա»: Ես դա ուզում էի անել դեռ հունվարին, բայց չկարողացա, այդ պատճառով գնացի «Ասթոն Վիլա», որտեղ հիանալի ժամանակ անցկացրի և շնորհակալ եմ։

Հիմա ես կարողացա տեղափոխվել «Բարսելոնա»: Դա հեշտ որոշում էր»,- ասել է անգլիացին:

Նմանատիպ նյութեր