211652_close_icon

Հիանալի է, որ կարողացա կրկնել Ռաուլի ռեկորդը. Մեսսի

views-count1705 դիտում article-date 11:55 06-11-2014
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոհ է, որ Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով կարողացել է կրկնել «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլի ռեկորդը: Հիշեցնենք, որ արգենտինացին երեկ երկու գոլ խփեց «Այաքս»-ի դարպասը և հեղինակավոր մրցաշարում իր գոլերի թիվը հասցրեց 71-ի: «Այս պահը իմ կյանքի ամենաուրախ իրադարձություններից մեկն է: Հիանալի է, որ կարողացա կրկնել Ռաուլի ռեկորդը,սակայն ամենակարևորը այն է, որ կարողացանք փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել: Ես միշտ ձգտում եմ գոլեր խփել: Իհարկե, կարիերայիս վերջում հիշելու եմ խփածս գնդակները: Ինչպես և ասել եմ, ամենահիշարժանը այն գոլերն են, որոնք ես հեղինակել եմ եզրափակիչ խաղերում»,-նշել է Մեսսին:

Նմանատիպ նյութեր