211652_close_icon
views-count1066 դիտում article-date 17:30 05-09-2014

Երջանիկ եմ, որ կարողացա իմ առաջին գոլը խփել Իտալիայի հավաքականի կազմում. Իմմոբիլե

Իտալիայի և Հոլանդիայի միջև կայացած ընկերական խաղից հետո իտալացիների հարձակվող Չիրո Իմմոբիլեն չի թաքցրել իր ուրախությունը: Նշենք, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացողը վերոնշյալ խաղում իր առաջին գոլը խփեց Իտալիյի ազգային հավաքականի կազմում: «Ես երջանիկ եմ, որ կարողացա իմ առաջին գոլը խփել Իտալիայի հավաքականի կազմում: Խաղը ընթացավ այնպես, ինչպես ծրագրավորել էինք: Մենք կատարեցինք մարզչի հանձնարարությունը: Թիմը պահպանեց զգոնությունը ամբողջ խաղի ընթացքում»,- Իմմոբիլեի խոսքերը մեջբերում է RAI sport-ը:

Նմանատիպ նյութեր