Ավտովթար՝ Արարատի մարզում. Մասիսում բախվել են 2 «Mercedes»-ներ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացի և Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 22-ամյա Արամ Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մանուկ Մանուկյանն ու Գոռ Սիմոնյանը:
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։