211652_close_icon

ԱՄԷ նախագահն Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

views-count604 դիտում article-date 22:42 16-07-2025
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի հանրային կապերի վարչության նորանշանակ ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։ Նշվում է, որ Ալ Նահյանը Թուրքիա  կմեկնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Դուրանը նշել է, որ Թուրքիայում կկայանա երկու երկրների միջև 2023-ին ստեղծված «Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի» առաջին նիստը։ Նա նաև նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացումը և մտքեր կփոխանակեն տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ։

Թուրքական ընդդիմադիր «t24» լրատվական կայքը նշում է, որ Նահյանի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան և ԱՄԷ-ն զուգահեռ ջանքեր են գործադրում  Սիրիայի ու Իսրայելի, ինչպես նաև  Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Կայքը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին հանդիպել էին Աբու Դաբիում։

Աղբյուրը նաև շեշտել է, որ Անկարան Երևանի հետ կարգավորման գործընթացը կապում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հետ ու հիշեցնում, որ Էրդողանն էլ այս ամսվա սկզբին առանձին հանդիպել  էր Փաշինյանի և Ալիևի հետ։

Ermenihaber

Նմանատիպ նյութեր