Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա:
«Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա: Այո՛, հաստատում եմ, որ մեկնելու է, բայց մնացածը վարչապետի գրասենյակի տիրույթում է: Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են: Այդ այցը պատմական է: ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու: Հրավեր է արվել Թուրքիայի նախագահի կողմից»,- ասաց նա: