Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Nissan»-ն ու 2 «Opel»-ները. կան վիրավորներ. ավտոմեքենաներից մեկը շահագործվում է Կապանի քաղաքապետի ընտանիքի կողմից. ՖՈՏՈՌԵՊՐՏԱԺ
                        Հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում և վթարի մասնակիցներից մեկը Կապանի քաղաքապետի ազգականն է:
 
Այդ օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Արթուր Հ.-ի վարած «Opel» մակնիշի, 51-ամյա Ռոբերտ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և 31-ամյա Արկադի Հ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի վատոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռոբերտ Գ.-ն և Արկադի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Աբելյանի գլխավորությամբ:
 
Վթարի մասին ոստիկանոթյան Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչոթյուն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Արկադի Հ.-ն Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի ազգականն է և ըստ Կապանում տարածված լուրերի՝ նշված ավտոմեքենան շահագործվում է քաղաքապետի ընտանիքի կողմից:
 
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։