211652_close_icon

Գործող իշխանությունների քաղաքական դիրքորոշումները ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունը լուրջ բարեփոխումներ կամ արդյունավետ քննարկումներ արցախցիների իրավունքների պաշտպանության համար չի անելու. Արտակ Բեգլարյան

views-count421 դիտում article-date 14:57 14-07-2025
Մինչև այսօր տեղի ունեցած զարգացումներն ու գործող իշխանությունների քաղաքական դիրքորոշումները ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունը լուրջ բարեփոխումներ կամ ներառական, արդյունավետ քննարկումներ արցախցիների իրավունքների պաշտպանության համար չի անելու: Այս մասին կառավարության դիմաց տեղի ունեցած նստացույցի, բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հստակ քաղաքական դիրքորոշում ունեն, որ այն պահանջները, որ մենք ներկայացնում ենք, կամ դրա մի մասը իբր թե ՀՀ ազգային անվտանգության համար սպառնալիք են, սակայն ես կասեմ, որ հենց իրենց այդ դիրքորոշումն է սպառնալիք ազգային անվտանգությանը։ Դա վերաբերում է մեր վերադարձին Արցախ, մեր սեփականության, մշակութային ժառանգության պաշտպանությանը, գերիների ազատ արձակմանը և այլն»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր