211652_close_icon

Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք. Բեգլարյան

views-count1690 դիտում article-date 09:47 23-03-2025
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի գրառումը. «ՀՀ իրավապահ մարմինները փոխանակ լուրջ հետաքննություն սկսեն Տիգրան Ուլուբաբյանի քստմնելի խոշտանգման հիմնավոր ահազանգի վերաբերյալ, ակնհայտ հետապնդումներ են սկսել նրա փաստաբան, հայտնի արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի դեմ:

Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք՝ հաշվի առնելով նաև մեր ընթացիկ համախմբումն ու առաջիկա արդարացի բողոքի ակցիաները:

Հորդորում եմ բոլորին վաղը մասնակցել այս բողոքի ակցիային: Ես էլ կմասնակցեի, եթե Հայաստանում լինեի»:

 

Նմանատիպ նյութեր