211652_close_icon

Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը. «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետի բանավոր ցուցումով նրա մուտքը Հայաստան չի արգելվել

views-count24724 դիտում article-date 12:30 14-07-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը: 

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին տարիներին Կառավարության կողմից ակտիվ պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, որի մեջ է մտնում նաև օրենքով գողերի մուտքի արգելումը Հայաստան, նրանց կողմից գողական բարքերի տարածումը կանխելը, մինչդեռ Մեհրաբ Քալաշովին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից պետք է արգելվեր նրա մուտքը Հայաստան, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի բանավոր կարգադրությամբ թույլատրել են մտնել Հայաստան: 

Թե ինչու է Ս. Մանուկյանը ցուցում տվել, որ չխոչընդոտեն օրենքով գողի մուտքը Հայաստան, բազմաթիվ կասկածելի հարցեր է առաջացնում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր