211652_close_icon

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում․ բախվել են «Lexus»-ը, «Mercedes»-ը, «Kia»-ն, «Toyota Altezza»-ն, «BYD»-ն, «Daewoo»-ն և «ԶԻԼ»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11515 դիտում article-date 14:52 12-07-2025
Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի հղի կնոջ տեղափոխել է հիվանդանոց՝ հետազոտման նպատակով, որտեղ պարզվել է, որ բարեբախտաբար ո՛չ նրան, ո՛չ պտղին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, գումարտակի հերթապահ ծառայության պետ, օրվա պատասխանատու Արտակ Դիլոյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Ոսկանյանը ու Անդրանիկ Հակոբյանը։

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտում ու մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդների պատճառով առաջացել էր խցանում, սակայն պարեկների ժամանելուց րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և բուժօգնություն ստացած կնոջ ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր