69917 դիտում
21:05 22-05-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «BMW»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ավտոմեքենայից դուրս է բերվել և տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։
Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, քանի որ ոտքը, կարելի է ասել, «մազից կախված է եղել»։
Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացնում են հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, ով վիրավորին ուղեկցել է հիվանդանոց, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միսակ Հովհաննիսյանը և Կարեն Ստեփանյանը։
Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հայրապետյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+