211652_close_icon

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ 41-ամյա վարորդը «Nissan Qashqai»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count28950 դիտում article-date 21:31 07-07-2025
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում Երևան–Գյումրի–Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Աննա Ա․-ն, իր վարած «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 70-ամյա Տաթևիկ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշոցք» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Աղասի Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Ոսկանյանը և Նարեկ Գրիգորյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր