211652_close_icon

Այս nղբալի իրավիճակում հայտնվում է մի Էդմոն Մարուքյան, հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք «գնդակ» են խաղո՞ւմ. Հայր Ասողիկ Կարապետյան

views-count1459 դիտում article-date 10:19 28-06-2025
Եվ այսքանից հետո, այս համազգային պղծագործությունից ու միջազգային նշանակության այլանդակությունից հետո, որ օրվա անօրեն իշխանությունը, իր անդեմ ու աննկարագիր կամակատարների միջոցով, գործեց Հայոց Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ողջ հոգևոր դասի հանդեպ, այս ողբալի իրավիճակում հայտնվում է մի Էդմոն Մարուքյան, հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք «գնդակ» են խաղո՞ւմ...։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը:

«Դուք այս ի՞նչ անկյալ հոգիներ եք, դուք այս ի՞նչ վաճառականներ եք, այս ի՞նչ զզվելի առևտուր եք անում և այս ամենի մեջ ներքաշում հոգևորականությանը:

Լսեք, ապաշնորհներ, բավական է ձեզ, բավական է հոլովեք Հայոց Հայրապետի անունը և ստեղծեք այն պատրանքը, որ իբր Սբ Եկեղեցին է պատճառը, որ ունենք այսօրվա այս խարանը:

Արիություն ունեցեք և արժանապատվություն՝ խոստովանելու ձեր անկարողությունը և հրավիրելու այլ շնորհընկալ գործիչների, որոնք պատվով կստանձնեն և կիրագործեն այդ գործը:

Հեռո՛ւ գնացեք, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուդբոլները». հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք, և թույլ չենք տա ստվերել Հայոց Հայրապետի անունը, վաստակն ու հեղինակությունը:

Թող Ազգը ճանաչի, իրապես ճանաչի, թե ովքեր եք դուք և իր անեղծ զավակատնից լույս աշխարհ բերի ազգասեր ու հայրենասեր և աստվածասեր անձերի, ովքեր իրենց ուսերին կառնեն Հայոց պետության բեռը»,-գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր