211652_close_icon
views-count3241 դիտում article-date 19:55 04-11-2026

«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ Թավշուտից․ aravot.am

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Թավշուտ գյուղի բնակիչ Արմեն Հարությունյանը ահազանգել է Aravot.am-ին՝ բողոքելով, որ իր խոշոր եղջերավոր անասունի ոտքը պատահաբար կոտրվել է, հարկադիր մորթի է ենթարկել՝ մտադրվելով մսից բաժին հանել հարազատներին, այդ թվում՝ քրոջ ընտանիքին. ուղևորվել է Մուսայելյան գյուղ, սակայն պարեկները ճանապարհին կանգնեցրել են մեքենան՝ առգրավելով միսը, տանելով Աշոցքի ոստիկանության շենքի բակ ու հետո հանձնելով ՍԱՏՄ-ին։

Ըստ նրա՝ լինելով մսագործ՝ ժամանակին վնասել է իր ձեռքի մատները, որոնք լավ չեն աշխատում, հետևաբար և որոշել էր միսն ամբողջությամբ հասցնել քրոջ տուն, որպեսզի նրա ամուսինն ու որդին նորմալ կտրատեին։

Մեր զրուցակիցը նշում է՝ անասունի ոտքը կոտրվել է կիրակի՝ ոչ աշխատանքային օր, տարածքում սպանդանոց չկա, սպանդանոցային մորթ ապահովելու համար պիտի հասնեն Կոտայքի մարզ՝ գյուղ Մեղրաձոր, իսկ մինչև հասնեն՝ միսը կսևանար, կփչանար։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր