ԱԺ-ում 2 նախաձեռնություն է հայտնվել, որով իբրև թե փորձ է արվում պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա հովվապետին. «Ժամանակ»
.«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում միանգամից երկու նախաձեռնություն է հայտնվել, որով իբրև թե փորձ է արվում պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա հովվապետին: Նախ Միհրան Հակոբյանը, ապա Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը ԱԺ են ներկայացրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծեր:
Առաջինով նրանք առաջարկում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս ներառվի պետական հատուկ պահպանությամբ օժտված անձանց ցանկում, իսկ մյուսով արգելել եկեղեցուն պատկանող տարածքներում հանրահավաքների և ցույցերի անցկացումը:
Մեր կարծիքով՝ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա հովվապետը հասարակության հետ պետք է ապրեն համակեցության և փոխըմբռնման մթնոլորտում և ոչ թե վարչական ու ոստիկանական պաշտպանության ներքո՝ դրանով օտարվելով հասարակությունից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: