211652_close_icon
views-count1630 դիտում article-date 23:14 23-06-2025

ՀՀ իշխանությունները, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքները, ստացան «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է․

«ՀՀ իշխանությունները, ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և, այնուհետև, հավաքական վերադարձի իրավունքները, ստացան «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն ու ադրբեջանական տարածքային նկրտումները:

Կրակից վախեցողը վերջում կրակն է ընկնում, եթե չի էլ ցանկանում սովորել կրակը հանգցնելու կամ գոնե կառավարելու հմտություններ:

Հ.Գ. Որքան Ալիևն ահագնացնում է հակահայ ատելության ու թշնամանքի գաղափարախոսությունն ու գործնական ջանքերը, այնքան սրանք խորացնում են հայության ներքին պառակտման ու թշնամանքի քաղաքականությունը»:

 

Նմանատիպ նյութեր