1379 դիտում
19:30 28-01-2021
Իշխանությունը, ոտնահարելով Սահմանադրությունը, բռնազավթել է իշխանությունը, ինչը հանցագործություն է, նման պայմաններում ապստամբությունը ժողովրդի անքակտելի իրավունքն է. սահմանադրագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետին ձերբակալելու հիմքերը, ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասխոսական կազմի ստորագրությամբ, որին միացել եմ նաև ես, ներկայացվել էր գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս մենք պատասխան չենք ստացել, ինձ մեր երկրի փրկության խնդիրն է դրդել, որ այսօր ներկա լինեմ այս հանրահավաքին: Այս մասին դատախազության մոտ հանրահավաքին [url=https://www.tert.am/am/news/2021/01/28/Ayvazyan/3508679?fbclid=IwAR0QWb-gN4afvgBKe-heSPJvGFVWmcPLEmcB-VRG6zhsgbsWzXj4j3HVQoU]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Անդրադառնալով հարցին՝ մենք հանցավոր անգործությա՞ն, թե՞ դավաճանության հետ գործ ունենք, Այվազյանը նշեց, որ հանցավոր անգործության ծանր հետևանքները նույնպես դավաճանություն է և որ դավաճանությունը միայն ակտիվ գործողությունները չեն, հանցավոր անգործությամբ հայրենիք կորցնելը, մատաղ սերնդի կյանքերը զոհաբերելը նույնպես ծանրագույն հանցագործություն է:
Անդրադառնալով նրան, իշխանությունները նախաձեռնել են սահմանդրական փոփոխություններ, որի նպատակն է՝ խորհրդարանական մեծամասնությունը քվեարկությամբ որոշի ինքնալուծարվել, սահմանադրագետը նշեց՝ դա հերթական անհեթեթության և տգիտության ժանրից է, որովհետև իքննալուծարման ինստիտուտ ոչ մի երկրում չկա և չի էլ կարող լինել: «Եթե ուզում են ինքնալուծարվել, գործող Սահմանադրությունը դրա հիմքերը տալիս է, իրենց 88 մանդատները վայր են դնում, և եթե չկա ԱԺ մեծամասնություն, չկա նաև ԱԺ: Իսկ Սահամանդրական այս անտրամաբանական փոփոխության նպատակն այն է, որ ստեղծեն պայմաններ՝ ԱԺ-ի ինքնալուծարման արդյունքում Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել և, իշխանական լծակներն օգտագործելով, կարողանա արտահերթ ընտրություններում ապահովել իրենց համար նախընտրելի ելք»,- ասաց նա:
Այվազյանը հիշեցրեց, որ ՍԴ-ի դատավորների հետ կապված սահմանադրական փոփոխությունները նույնպես տեղի ունեցան կոպտագույն սահմանդրական խախտումներով: «Բացի նախատեսված քվորումը, նաև ցանակացած փոփոխության դեպքում պետք է լինի ՍԴ-ի դրական որոշումը, ես չգիտեմ՝ ընթացակարգը ինչպե՞ս կլինի, այս անգամ, կշրջանցե՞ն ՍԴ-ն, բայց ուզում եմ հույս հայտնել՝ այդ անհեթեթությունը չեն հասցնի անել, մինչ այդ սահմանված ընթացակարգերի երևի այս իշխանություններն էլ չեն լինի»,- նշեց նա:
Հարցին էլ՝ ի՞նչ դիրքորոշում ունի ապստամբության մասին, նա նշեց, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը իշխանության գալու առաջին իսկ օրերից արհամարհել է Սահմանադրությունը, իրավական համակարգը և տեխնիկական լեգիտիմությամբ, իրեն հռչակելով լեգիտիմ, շարունակել է ազգակործան գործունեությունը: «Եթե իշխանությունը կոպտորեն ոտնահարում է Սահմանդրությունը, մենք գործ ունենք իշխանության բռնազավթման հետ, իսկ իշխանության բռնազավթումը հանցագործություն է: Սահմանդրության ոտնահարմամբ իշխանության բռնազավթման դեպքում ժողովրդի բնական իրավունքն է ապստամբությունը»,- ասաց նա և պարզաբանեց, որ ապստամբության իրավունքը ժողովրդի անքակտելի իրավունքն է, որի միջոցով իրեն կվերադարձնի իշխանությունը:
«Դրա համար ցանկացած մեթոդ ընդունելի է, դրա անունը չպետք է դնել բռնություն, դա համարվում է հարկադրանք. գերակա շահից ելնելով, հարկադրանքի միջոցով, ժողովուրդը կարող է վերադարձնել իրեն պատկանող բարձրագույն իշխանությունը»,- ասաց Վարդան Այվազյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1132 դիտում
20:00 15-05-2023
Ինքնորոշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը չունի այլընտրանք. ՀՅԴ Հայաստանի ԳՄ
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր