211652_close_icon

Բաքվում այսօր հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին

views-count703 դիտում article-date 22:45 23-06-2025
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»:

Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցեր են տվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության վերաբերյալ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Հարցեր են տրվել նաև «Base Metals»-ի, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի և այլ ընկերությունների վերաբերյալ։ Հարությունյանին կրկին հարցրել են 2020 թվականին «Գյանջայի ռմբակոծության» մասին։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով հաջորդ «դատական» նիստը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ հունիսի 30-ին։

 

Նմանատիպ նյութեր