211652_close_icon
views-count3364 դիտում article-date 21:23 23-05-2025

Այսօր Բաքվում հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին

Բաքվում տեղի է ունեցել Արցախի գերեվարված առաջնորդների հերթական «դատավարությունը», այսօր հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հարությունյանը խոսել է 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին իր մասնակցության մասին։

Հարությունյանն ասել է, որ 2020 թվականին ցանկանում էր բանակցություններ Ադրբեջանի հետ և վերջնական համաձայնության հասնել։

Հաջորդ «դատական նիստը» կկայանա մայիսի 26-ին։

 

Նմանատիպ նյութեր