Նոր մանրամասներ՝ 4-րդ գյուղում շանը ավտոմեքենայի տակ գցելու համար տեղի ունեցած վիճաբանությունից և մահվան ելքով վրաերթից․ հայտնի է մասնակիցներից մի քանիսի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական ոստիկանության, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Համայքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են մայիսի 30-ին Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից որոշ հանգամանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 4-րդ գյուղից դեմքի հատվածում վնասվածք ստանալու հետևանքով «ձախ հոնքի շրջանի պատռված վերք» ախտորոշմանբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ և որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 31-ամյա Հունան Հ․-ն է, ով մայիսի 30-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, 4-րդ գյուղում շանը ավտոմեքենայի տակ գցելու համար Դավիթ Դ․-ի և իրենց մի քանի ընկերների հետ, «Լադա» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են Հաղթանակ թաղամասի սկզբնամասում գտնվող ավտոլվացման կետ, որտեղ վիճաբանել են 67-ամյա Հարություն Պ․-ի, 31-ամյա Կարեն Հ․-ի 32-ամյա Դավիթ Պ․-ի 40-ամյա Վահե Պ․-ի և այլ անձանց հետ, որտեղ Հունան Հ․-ն ձախ հոնքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
Այս պահին պարզվում է Հաղթանակ թաղամասում նշված վիճաբանութան ժամանակ հետիոտներ մորն ու նրա երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզել էին մայիսի 30-ին «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», պարեկների կողմից հայտնաբերված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և դրա վրա տեղադրված կեղծ համարանիշի սեփականատիրոջ ինքնությունը:
Պարզվել էր, որ համարանիշները պատկանում են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային և նշված «Նիվա»-ն կապ ուներ «4-րդ գյուղում» տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և մահվան ելքով վրաերթի հետ:
Ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկաններն ու պարեկները պարզել էին նաև ենթադրյալ «Նիվա»-ն վարած վարորդի ինքնությունը, ում փնտրում էին:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։