18692 դիտում
18:06 07-02-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. ռուսական համարանիշներով բեռնատարը Դավիթաշեն գյուղում կոտրել է գազատար մի քանի խողովակ. սկսվել է գազի արտահոսք. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն գյուղի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին, կոտրել մի քանիսը, ինչի պատճառով էլ առկա է գազի արտահոսք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տարածքը տեղում սահմանազատել և երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են նույն վաշտի ավագ պարեկ Սեյրան Ալեքսանյանն ու պարեկ Արսեն Հովհաննիսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողական խմբի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են աշխատանքներ՝ վթարը վերականգնելու համար:
Նշված փողոցի մի քանի տներում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ 36-ամյա Կարուշ Մ.-ն, ով վարելիս է եղել Foton մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարը, որում բարձված է եղել շինարարության համար օգտագործվող պարագաներ և մեքենան, գազատար խողովակի տակով անցնելիս, բախվել է դրանց ու կոտրել:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+