Վիճաբանություն և դանակահարություն՝ Վանաձորի կենտրոնում. կա վիրավոր. ՀՀ ՆԳՆ Լոռու օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ-հերթապահը վտանգելով իր կյանքը կատարել է հետապնդում, կասկածյալների մեջ են «Սաշան» և «Ճուտոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 4-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ոնեցել Լոռու մարզում: ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 80 հասցեի մոտ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, որի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ-հերթապահ Պապոյանը, վտանգելով իր կյանքը, հետապնդել է դանակահարողին, սակայն վերջինը կարողացել է խույս տալ հետապնդումից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ավագ տեսուչ հերթապահը վերադարձել է դեպքի վայր:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Կարեն Արզումանյանը, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանը:
Տեղում քրեական, համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Որոշ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին, որ Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված փողոցի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Ա. Թ.-ն, ով ավելի շատ հայտնի է «Սաշա» մականվամբ, և 32-ամյա Ա. Ն.-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Ա. Թ.-ն մեջքով գետնին ընկած վիճակում դանակով հարվածներ է հասցրել իր վրա ընկած և իրեն նույնպես հարվածներ հասցնող Ա. Ն.-ին:
Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետի, վարչության պետի տեղակալի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցություն է ունեցել նաև Վանաձորում հայտնի «Ճուտո» մականվամբ 17-ամյա Ռ. Գ.-ն:
Վերջինը, ինչպես նաև վիճաբանության մի քանի մասնակիցներ դեպքի վայրից դիմել են փախուստի:
Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքերը, մասնակցիների ինքնությունը պարզելու և նրանց ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։