211652_close_icon

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ծաղկունք գյուղում բախվել են «Mercedes»-ը և «Lada»-ն. ըստ բնակիչների՝ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխա, իսկ Պարեկային ծառայությունից 20 րոպե է ոչ ոք չի մոտենում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count47270 դիտում article-date 21:42 04-06-2025
Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Ծաղկունք գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ կան տուժածներ, այդ թվում՝ երեխա։

Արդեն 20 րոպե է՝ վթարը տեղի է ունեցել, սակայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակից ոչ մի պարեկ չի ժամանել դեպքի վայր, մինչդեռ վթարի մասին տեղեկացվել է հենց գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանը։

Վթարի հետևանքով 2 մեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում, մինչդեռ ոչ մի պարեկ չկա, որպեսզի կարգավորի երթևեկությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր