211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Ծաղկունք գյուղում ամբողջությամբ այրվել է «Lada»-ն և մոտակա փայտե վագոն-տնակը՝ մասամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3973 դիտում article-date 20:41 16-06-2025
Երեկ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալիկ Կոստանյանը և Հրանտ Համբարձումյանը։

Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր