Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ «Opel Vectra»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին, ապա քարերին․ վարորդի մայրն ու կինը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մայրը մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 149 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Բգրատ Իսպիրյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա քարերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Սիրանուշ Նիկողոսյանը և 84-ամյա Գալյա Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի, դասակի հրամանատարի տեղակալ Աղասի Առաքելյանի և նույն վաշտի 3-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Մկրտիչ Երեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Սիմոնյանը և Լևոն Բաղդասարյանը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 84-ամյա Գ․ Իսպիրյանը մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն է, իսկ վիրավորը՝ կինը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։