211652_close_icon

Գերմանիան կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենքի մշակման և արտադրության հարցում. Մերց

views-count559 դիտում article-date 21:15 28-05-2025
Գերմանիայի կառավարությունը կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենքի մշակման և արտադրության հարցում։ Այդ մասին Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Մենք կշարունակենք և ընդլայնելու ենք մեր ռազմական աջակցությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Գերմանիան դա կանի «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։

«Մեր պաշտպանության նախարարներն այսօր մտադրությունների հուշագիր կստորագրեն ուկրաինական արտադրության հեռահար մարտական ​​համակարգերի մատակարարման մասին»,- ասել է նա։

Կանցլերը հավելել է, որ «դա կլինի արդյունաբերական մակարդակով համագործակցություն, որը կարող է տեղի ունենալ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այստեղ՝ Գերմանիայում»:

Նմանատիպ նյութեր