Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգի հարցեր
Մայիսի 26-ին՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Գերարդո Ամադուցիի և սենատոր Իվան Սկալֆարոտոյի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իտալիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգի հարցերին: Ընդգծվել է միջազգային հարթակների շրջանակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև 2026թ. Երևանում հյուրընկալվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ ուղղված տնտեսական փոխկապակցվածության ապահովմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերին: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: