211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի, տարածաշրջանային և միջազգային հարցեր

views-count1891 դիտում article-date 22:23 21-05-2025
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը:

Ողջունելով հյուրերին՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։

Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

 

Նմանատիպ նյութեր